ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ռուսաստանն արդեն պատասխանել է Սևաստոպոլում ամերիկյան հրթիռով և ուղղորդմամբ հարվածին՝ հայտնի ողբերգական հետևանքներով

Ռուսաստանն արդեն պատասխանել է Սևաստոպոլում ամերիկյան հրթիռով և ուղղորդմամբ հարվածին՝ հայտնի ողբերգական հետևանքներով
28.06.2024 | 14:47

Մեդվեդևը հույս է հայտնել, որ ՌԴ թշնամիները դժոխքում սրբազան կրակում այրվելուց առաջ, կայրվեն երկրային կրակում…


Իրադարձությունները շատ արագ են զարգանում: Դեռ երեկ գրել էինք, որ աշխարհը, իրոք, շատ մոտ է Երրորդ համաշխարհային պատերազմին:
ՌԴ ԱԳՆ- ն կոշտ պատասխան Է խոստացել Արևմուտքին Սևաստոպոլին հարվածելու համար: Կասետային մարտագլխիկով ATACMS հրթիռներով Սևաստոպոլին հարվածելու համար Ռուսաստանն Արևմուտքին և ԱՄՆ-ին կոշտ պատասխան կտա և այն արդեն իրականացնում է. այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Արդեն իսկ իրականացնու՞մ է…
Ինչպե՞ս, ինչո՞վ, ե՞րբ, որտե՞ղ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը, անշուշտ, շատերին է հետաքրքրում, հարցեր, որոնց դեռ կանդրադառնանք:
«Սևաստոպոլում տեղի ունեցած ողբերգությունը, անշուշտ, չի մնա և չի մնում առանց մեր պատասխանի: Արևմուտքը պետք է զգա սահմանային ռիսկերը՝ կապված նման գործողությունների հետ»,- հայտարարել Է Սերգեյ Ռյաբկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում:
ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ միացյալ Նահանգներն ահաբեկչությանը Վաշինգտոնի մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի հստակ հիմնավորումներին պատասխանել է միայն անգիր արված արդարացումներով: Թե ՌԴ-ն որոշակի ինչպե՞ս կպատասխանի, նա չի մանրամասնել ՝ ասելով. «իրավասու չէ քննարկել»:
Ավելի վաղ, հունիսի 23- ին ՈՒկրաինայի զինված ուժերը Սևաստոպոլի վրա հարձակվել էին ամերիկյան հինգ ATACMS հրթիռներով։ ՌԴ ՀՕՊ- ը խոցել է դրանցից չորսը, իսկ մեկը ՀՕՊ- ի գործողության հետևանքով, ցավոք, պայթել է օդում, լողափի վրա: Ընդ որում, պայթել է ոչ միայն հրթիռի իրանը կամ տանող մասը, այլև կասետային մարտագլխիկը՝ պայթուցիկ կասետային մասը սփռելով մարդաշատ լողափով մեկ: Ըստ վերջին տվյալների, տուժել է առնվազն 153 մարդ։ Չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա, հոսպիտալացվել է 79-ը, այդ թվում՝ 27 երեխա:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն ավելի խիստ է արտահայտվել: Սևաստոպոլին հիշյալ հարվածի օրը Telegram ալիքում նշելով, որ Միացյալ Նահանգներից «տականքները» կասետային մարտալիցքով հրթիռներ են մատակարարում ՈՒկրաինային և օգնում են նրանց հասցնել դրանք թիրախին, Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ- ից և ՈՒկրաինայից Սևաստոպոլում ռուս ժողովրդի դեմ ստոր ահաբեկչության համար պատասխանատու անձինք այրվելու են դժոխքում:
«Կիևի տականքները որպես թիրախ ընտրում են խաղաղ մարդկանցով լողափը և սեղմում կոճակը,- «RT на русском»– ի փոխանցմամբ, գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը- Ե՛վ նրանք, և՛ ուրիշները կայրվեն դժոխքում: Հուսով եմ՝ ոչ միայն սրբազան կրակի մեջ, այլև ավելի վաղ՝ երկրային»:
Հիմա անդրադառնանք Ռյաբկովի հայտարարությանը՝ «Սևաստոպոլում տեղի ունեցած ողբերգությունը, անշուշտ, չի մնա և չի մնում առանց մեր պատասխանի… »:
ՌԴ փոխարտգործնախարարի այս հայտարարությունից 2 օր առաջ՝ հունիսի 25- ին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, Կրեմլում չեն լսել Սև ծովի վրա ԱՄՆ-ի անօդաչուի հետ կապված միջադեպի մասին: Մինչ այդ տելեգրամյան ալիքները հաղորդել էին, որ գիշերը Սև ծովի երկնքում միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան «Global Hawk» ԱԹՍ- ի հետ:
«Ես, անկեղծ ասած, նման տեղեկություն չունեմ»,- РБК- ի տեղեկացմամբ , պատասխանել է Պեսկովն այն հարցին, թե արդյոք իշխանություններին հայտնի՞ է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, որ գիշերը Սև ծովի վրա դրոն են խոցել:
Ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպի մասին տեղեկությունը Պեսկովի ճեպազրույցի նախօրեին (հունիսի 24- ին՝ Սևաստոպոլին ամերիկյան հրթիռով հարվածի հաջորդ օրը) հայտնվել էին ռուսական տելեգրամյան ալիքներում, այդ թվում՝ «Fighterbomber» ալիքում: Ըստ վերջինի տվյալների, «Global Hawk»- ը չի պաշտպանել բարձրությունը: Այսինքն՝ օպերատորի սխալ կառավարման կամ տեխնիկական անսարքության պատճառով չափից ավելի ներքև է իջել, շփվել ծովի ջրային մակերեսի հետ և արագությամբ ջրին հարվածելու, ջրի դիմադրության հետևանքով խորտակվել:
ՌԴ Զինված ուժերի ՀՕ՞Պ- ն է խոցել:
Դե, իհարկե, ո՛չ:
Մի քանի տասնյակ միլիոն դոլար արժեցող «Global Hawk»-ն այնպիսի ԱԹՍ է, որն իր արտաքին մասում բոլոր կողմերից, բոլոր ուղղություններով ոչ միայն ամեն ինչ նկարահանում է, այլև ընդունակ է այդ տեսանկարահանումն առցանց փոխանցել իրեն կառավարող օպերատորին, հետևաբար եթե «Global Hawk»-ը խոցված լիներ հրթիռով, դա աննկատ չէր մնա ու բավական լուրջ խնդիրներ կստեղծեր Ռուսաստանի համար:
Նույնը չես ասի ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի հզոր միջոցով (ՌԷՊ) ամերիկյան ԱԹՍ-ն խոցելու կամ որսալով, կառավարումը խլելով, ծովի վրա նստեցնելու դեպքում (ինչից հետո այն արագության տակ ջրին շփվելու և երկրի ձգողականության հետևանքով ինքնաբերաբար կխորտակվեր), քանի որ ՌԷՊ-ի ազդեցությունը, ռադիոէլեկտրոնային ալիքներն անտեսանելի են և ՌԷՊ-ի գործադրմամբ ԱԹՍ- ի կործանումն ապացուցել չի լինի:
ԱՄՆ- ն ապացուցել չի կարողանա, եթե նույնիսկ ի վիճակի լինի խորտակված ԱԹՍ-ն Սև ծովից հանել, ինչը գրեթե բացառված է, քանի որ տվյալ վայրում մարտական գործողություններ են ընթանում: ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի նավերը չեն կարողանա մոտենալ ռուսական ռազմանավերին, որոնք, կարծում ենք, ամերիկյան ԱԹՍ-ն ծովից արդեն հանել են կամ կհանեն շուտով:
ՈՒշագրավ է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի իշխանությունները վերջին օրերին Սև ծովի վրա ամերիկյան ԱԹՍ-ի մասնակցությամբ որևէ միջադեպի մասին չեն հայտնել: Դա թե՛ առաջինի, թե՛ երկրորդի պարագայում լիովին հասկանալի է, քանի որ ամերիկյան իշխանությունները հայտարարելով իրենց թանկարժեք կորստի մասին, խայտառակ կլինեին՝ հանրությանը վկայելով ռուսական հակաքայլի նկատմամբ իրենց անզորության մասին: Հետևաբար նախընտրել են լռել ու թաքցնել:
Ինչ վերաբերում է ՌԴ իշխանությունների լռությանը, ապա դա ինքնին հասկանալի է՝ եթե ամերիկյան իշխանությունները չեն հայտնում, իրենք ինչու՞ հայտնեն՝ վկայելով, որ տեղյակ են կատարվածին, և եթե տեղյակ են, թերևս նաև հարցեր առաջացնելով, որ միգուցե առնչություն ունեն կատարվածի հետ:
Դատելով ամենից, ԱՄՆ- ին Ռուսաստանի պատասխանը միայն «Global Hawk»- ի կործանումը չէ, որ կարող էր լինել անցած օրերին: Միացյալ Նահանգներն էլ, իր հերթին, Սիրիայում մի խորամանկ քայլով փորձել է վնաս պատճառել Ռուսաստանին, ինչը, բարեբախտաբար, չի ստացվել:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 19839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

52">Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե